ՀՅԴ ներկայացուցիչներն ապրիլի 28-ին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանդիպեցին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հանդիպմանը մասնակցում են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանը, ով ղեկավարում է համամասնական ցուցակը, ինչպես նաեւ Արթուր Եղիազարյանը, Սպարտակ Ասոյանը եւ այլք:

Հանդիմանը հավաքվել էր մոտ 50 մարդ, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին ընտրություններին ՀՅԴ –ին սատարելու հարցում: