«Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը Երեւանի Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում առանց միջադեպի չի անցել: Հենց «Բարեւ, Երեւանի» ներկայացուցիչներն սկսել են խոսել, էլեկտրականությունն անջատվել է: Սա վիճաբանություն է առաջացրել դաշինքի անդամների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ, քանի որ «Բարեւ, Երեւանի» ներկայացուցիչները համոզված են եղել, որ վարչական շրջանը հոսանքազրկել են ՀՀԿ ներկայացուցիչները:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի ելույթի ժամանակ հոսանքը դեռ չէր անջատվել: Նրանից հետո մյուս բանախոսները ստիպված էին խոսել բարձրախոսներով:




























