Կուբայում 85-օրյա հացադուլից հետո վախճանվել է հայտնի այլախոհ Օռլանդո Սապատա Տամայոն: Ինչպես հաղորդում է կուբայական ոչ պաշտոնական Մարդու իրավունքների հանձնաժողովը, 42-ամյա Սապատան վախճանվել է «Էրմանոս Ամեխեյրաս» հիվանդանոցում, որտեղ նրան փորձում էին փրկել՝ հեղուկը ներերակային սրսկելով:
Սապատան դատապարտվել էր 2003թ. «քայքայիչ գործունեության» համար: Նա հացադուլ էր հայտարարել՝ իշխանություններից պահանջելով, որ իրեն «խղճի բանտարկյալ» ճանաչեն:
Կուբայական իրավապաշտպանների տվյալներով՝ Կուբայի բանտերում այժմ 200 քաղբանտարկյալներ են պահվում:



















