Ապրիլի 28-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Ավանի Դուրյան թաղամասի թիվ 50 շենքի մոտից բերման են ենթարկել 48-ամյա Կարեն Ա.-ին, որի մոտ  խուզարկությամբ հայտնաբերվել են 5 եւ 20 մլգ տարողության դատարկ ներարկիչներ եւ ապակյա սրվակ` շագանակագույն հեղուկանման զանգվածով: Կարեն Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: 

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00-ին, Կարեն Ա.-ն, չարաշահելով 1943 թ. ծնված Լաուրա Ս.-ի վստահությունը, կրկնօրինակ պատրաստելու եւ հետ վերադարձնելու պատրվակով, նրանից վերցրել է 90 գ կշռով արծաթյա գդալ եւ չի վերադարձրել` պատճառելով 40.000 դրամի նյութական  վնաս:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: