Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ի բնակարանի խուզարկությամբ, լոգարանից հայտնաբերել եւ առգրավել են 1լ տարողությամբ պոլիէթիլենային տարա` պատերին սպիտակ նստվածքով, նույն տարողությամբ պոլիէթիլենային տարա` հատակին 2 սմ բարձրությամբ դարչնագույն նստվածքով, նույն տարողությամբ տարա մոտ 20 գ հեղուկով, 10 մլ տարողությամբ ներարկիչներ, որից 4-ը` օգտագործած, «Պենտալգին» դեղահաբի դատարկ տուփ, 30 մլ տարողությամբ յուղի 2 տարա, տարբեր տեսակի դեղերի 6 շերտատուփ եւ էմալապատ ափսեներ:
Նույն օրը, ժամը 17.45-ին, բնակարանից բերման են ենթարկվել Գեղամ Հ.-ն, 36-ամյա Մհեր Ս.-ն, 43-ամյա Աշոտ Ս.-ն եւ 37-ամյա Հակոբ Չ.-ն, իսկ 28-ամյա Էդմոն Ք.-ն բերման է ենթարկվել նույն շենքի շքամուտքից:
Գեղամ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որի միջոցով ինքը պատրաստել է թմրամիջոց` ներարկելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:




























