Ապրիլի 28-ին, ժամը 09.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 67-ամյա Գոհարիկ  Մարդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 13.30-ին, ՃՈ հերթապահ մաս է ներկայացել վարորդը եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:

Կատարվում է քննություն: