Ապրիլի 29-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի 1-ին հարկի բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.19-ին:
Այրվել է թիվ 17 բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը եւ նախասրահը՝ գույքով (50 քմ):
Տվյալ բնակարանում գտնվող բնակիչ` 29-ամյա Ալիկ Հարությունյանին, պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Ա. Հարությունյանը տեղափոխել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:



























