Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչներն իրենց փորձով գիտեն պատասխանատու տեղական կառավարման մասին: Այդ մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը` ելույթ ունենալով Ավան վարչական շրջանի ընտրողների առջեւ:

«Մի քանի տարի կառավարելով Ավանը ես ձգտեցի այնպես անել, ինչպես դուք ցանկանում եք տեսնել ողջ մայրաքաղաքը: Եւ այժմ, ղեկավարելով քաղաքը, ես բարձր եմ գնահատում ձեզ հետ համատեղ արված աշխատանքը»,- ասել է Մարգարյանը:

Թեեւ Ավանը բարեկարգ շրջան է համարվում, դա չի նշանակում, որ մտահոգվելու բան չկա: «Մենք չպետք է դադարեցնենք աշխատանքը, եւ աղբահանության, եւ կանաչ գոտիների պահպանման, եւ վերելակներն ու մուտքերը պատշաճ վիճակում պահպանելու առումով: Այդ ամենը կարեւոր է մեզ համար եւ պահանջում է մշտական, այլ ոչ մեկանգամյա մոտեցում»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Հիշնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին: ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը: