Հայաստանի ԱԳ նախկին նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կտրկանապես հերքել է կուսակցության պառակտման եւ վերահաս փուզման մասին լուրերը (ֆոտոռեպորտաժ):
Այսօր` ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Օսկանյանը հավաստիացրել է, որ կուսակցության ներսում կարգուկանոն է տիրում, կուսակցությունն ամուր դիրքերի վրա է, իսկ անդամները լի են լավատեսությամբ: ԲՀԿ-ում տիրող լավ տրամադրության հարցում որոշակի բաժին ունի այն, որ նախագահական ընտրություններում նրա բացակայությունը նկատելի է եղել ժողովրդի կողմից:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ում շեշտը դնում են համամասնական ցուցակի երկրորդ տեղում գտնվող Գուրգեն Արսենյանի վրա, համամասնական ցուցակի առաջին տեղ զբաղեցնող Վարդան Օսկանյանը հիշեցրել է, որ ցուցակի երկրորդ տեղում գտնվողը Երեւանի քաղաքապետի պաշտոնին կարող է հավակնել միայն առաջին տեղում գտնվողի հրաժարականի դեպքում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























