Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակի առաջին համարը, պատրաստ է լուծել նույնասեռականների հանդիպման վայր դարձած այգու խնդիրը:

Ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում Օսկանյանին հարց էր տրվել, թե ինչպես  է նա լուծելու խնդիրը: «Մեր քարոզարշավի ընթացքում ես չեմ հանդիպել հարցի, որ հնարավոր չլինի լուծել»,- ասել է նախկին նախարարը: Կոնկերտ պատասխանից խուսափելով` նա նշել է, թե բոլոր հարցերն էլ կարելի է լուծել, եւ դա բոլորի շահերից է բխում:

Նշենք, որ սկանդալային այգին գտնվում է հենց քաղաքապետարանի մերձակայքում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am