Միացյալ Նահանգներն անթույլատրելի են համարում Իրանի առաջարկը, համաձայն որի՝ թույլ հարստացված ուրանի փոխանակումը բարձր հարստացվածի հետ պետք է տեղի ունենա նաեւ իրանական տարածքում:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին Թեհրանի առաջարկն անվանել է շեղում ընդունված ուղենիշից, որն ի վիճակի չէ համոզել միջազգային հանրությանը, թե իրանական ատոմայինն ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսի խոսքով, աշխարհի «ժամանակն ու համբերությունն ավարտվում են»:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Իրանը պաշտոնական նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ին՝ պատասխանելով իրեն արված առաջարկներին:
ՄԱԳԱՏԷ-ի ծրագիրը նախատեսում էր, որ Իրանը իր թույլ հարստացված ուրանը պետք է ուղարկի արտերկիր՝ հետագա հարստացման՝ հետագայում բժշկական հետազոտական ռեակտորում օգտագործելու նպատակով:



















