Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փոխել է իր թիկնազորի կազմը, գրում է «Ռեզոնանսի» թերթը:
Պարբերականը նշում է, որ վերջին այցերի ժամանակ նկատվում է «նախագահի թիկնազորի փոփոխությունը»:
«Դա վախի ցուցանիշ է, որ հետապնդում է նախագահին վերջին շրջանում: Նա մշտապես վախենում է դավադրություններին, ներդրված անձանցից եւ այլնից»,- հայտարարել է պահպանողական Զվիադ Ձիձիգուրին:
Իսկ նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ալանա Գագլոեւան թերթին հայտնել է, թե «հեռացել են մի քանի թիկնապահներ, մյուսները կատարում են իրենց պարտականությունները»: Պետական պահպանության ծառայությունը որեւէ մեկնաբանություն չի անում՝ պատճառաբանելով, թե դա գաղտնի տեղեկություն է:



















