Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ  բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին, ժամը 15.15-ին, բաժին է ներկայացել 35-ամյա Էդգար Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա ապրիլի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել  է առանձնապես խոշոր չափերով):

Կատարվում է քննություն: