Գրոհայինները ապրիլի 30-ին զավթել են Լիբիայի արդարադատության նախարարությունը` ստիպելով նախարարին եւ աշխատակիցներին լքել շենքը: Շենքը շրջապատված է եւ արգելափակված զենիթային հրթիռներով սպառազինված ջիփերով:

Ավելի վաղ հեղափոխականները պահանջել էին վտարել Մուամար Քադաֆիի ժամանակ աշխատած բոլոր պաշտոնյաներին, նաեւ օրենք ընդունել, որը կարգելեր նման մարդկանց աշխատել իշխանական կառույցներում: Խորհրդարանն արդեն աշխատում է փաստաթղթի վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 28-ին գրոհայինները ներխուժել են Լիբիայի ԱԳՆ, այդ ժամանակից շենքն արգելափակված են: Վարչապետ Ալի Զեյդանը կոչ է արել տեղի բնակիչներին աջակցել կառավարությանն ու թույլ չտալ գրոհայիններին ապակայունացնել իրավիճակը: