Ապրիլի 30-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի 7-րդ փողոցի մոտակայքում` գերեզմանատան հարակից տարածքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի Օղակաձեւ 3-րդ փողոցի թիվ 2 տանը:

Ժամը 14.34-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: