Դամասկոսի կենտրոնում` Ալ-Մերժե շրջանում ահաբեկչության հետեւանքով սիրիահայեր չեն տուժել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Դամասկոսի Ալ-Մերժե շրջանում, որտեղ գտնվում է նաեւ Հայաստանի դեսպանատունը, ահաբեկչության հետեւանքով դիվանագիտական առաքելության աշխատակիցներ չեն տուժել: Պայթյունը եղել է Սիրիայում Հայաստանի դեսպանատան խաչմերուկի մոտ:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, հայտնել էր, թե ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ, տուժել է ավելի քան 70 մարդ, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում, շենքերին եւ մեքենաներին մեծ վնաս է հասցվել: Ռուսական լրատվամիջոցները նշել էին, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատնից 600 մետր հեռավորության վրա: Դեսպանատան աշխատակիցները պարզում են` կան արդյոք ռուսաստանցիներ տուժածների թվում: