Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը փետրվարի 22-ին հանդիպել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Ջաննի Լետտայի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը փոխանցել է Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հայ-իտալական հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում: «Այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի Իտալիան դառնա Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը»,- նշել է դեսպանը:
Ռուբեն Կարապետյանը Ջաննի Լետտային տեղեկացրել է ընթացիկ տարում ծրագրված այցերի եւ կարեւոր միջոցառումների մասին: Դեսպանը խնդրել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին փոխանցել Հայաստան այցելելու Հայաստանի վարչապետի հրավերը:
Ջաննի Լետտան նշել է, որ Իտալիան նույնպես կարեւոր է համարում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը:




























