Երեւանում տեւական ընդմիջումից հետո Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հանրահավաք են անում: Ինչպես Ազատության հրապարակում հավաքվածներին դիմել է նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, իրենք Ազատության հրապարակում չեն եղել ավելի քան 11 ամիս, ինչի համար ներողություն է խնդրում կողմնակիցներից: (ֆոտոռեպորտաժ)
Նրա խոսքով, այսօրվա միջոցառումը տեղի է ունենում երկրի քաղաքական կյանքի համար կարեւոր իրադարձության` Երեւանի ավագանու ընտրություններից առաջ. «Կան աղբահանության եւ ջրամատակարարման խնդիրներ, կոմունալ այլ հարցեր, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ առաջիկա կիրակի երկրում կայանալու են համապետական նշանակության ընտրություններ, քանի որ Երեւանում է կենտրոնացած երկրի գրեթե ողջ կյանքը»;
Նա ընդգծել է, թե բոլոր քաղաքական ուժերը, որոնք չեն ներկայացնում իշխանությունը, միահամուռ ուժերով պետք է զրկեն Հանրապետական կուսակցությանը քաղաքական մենաշնորհից: Դրա համար, ըստ Մանուկյանի, կան բոլոր նախադրյալները:



























