Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 27-ամյա Դ. Հայրապետյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ:
Վթարի հետեւանքով Դ.Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է: Հրշեջ - փրկարարները իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ:



























