Մայիսմեկյան երթեր են ընթանում Ռուսաստանի շատ քաղաքներում: Մոսկվայի Տվերսկոյ փողոցում սկսել է ամենալայնածավալ ակցիան` Արհմիությունների դաշնության երթը: Այն կազմակերպվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության, Համառուսաստանյան ժողովրդական ճակատի եւ «Երիտասարդ գվարդիա»-ի կողմից:
Ինչպես հաղորդում է «Գազետա.ru»-ն, կազմակերպիչները նպատակադրվել էին 60 հազար մարդ հավաքել, ոստիկանության տվյալներով, երթին 70 հազար մարդ է մասնակցում:
Մոսկվայում մայիսի 1-ին 16 արտոնված հանրահավաք է կայանալու, որոնց մոտ 90 հազար մարդ կմասնակցի: Ժամը 11-ին Կալուգայի հրապարակում կհավաքվեն կոմունիստները, իսկ երթը կավարտվի Կարլ Մարքսի արձանի մոտ:




























