Հայաստանի  միջազգային պահուստները 2013 թ. մարտին կազմել են մոտ 1.63 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): 2013 թ. սա միջազգային պահուստների ամենացածր մակարդակն է՝ 140 մլն դոլարով զիջելով փետրվարի ցուցանիշին:

Պահուստների նվազումը ամենայն հավանականությամբ պայմանավորված է մարտին ֆինանսական շուկայում արտարժույթի խոշոր ինտերվենցիաների իրականացմամբ՝ դրամի արժեզրկումը կանծելու նպատակով; 

Մարտին ԿԲ պահուստներում կանխիկ դրամական միջոցները եւ ավանդները նվազել են 57 մլն դոլարով եւ կազմել 558 մլն դոլար: Մոտ 64 մլն դոլարով նվազել է արժեթղթերի ծավալը՝ մինչեւ 1.07 մլրդ դոլար: