Երեւանի Շահումյանի հրապարակում հանդիսավոր երթի ավարտից հետո հանրահավաք է կայացել` նվիրված Աշխատավորների համերաշխության միջազգային օրվան: Հանրահավաքում ելույթ են ունեցել Հայկոմկուսի ղեկավարները, որոնք նշել են, թե անհրաժեշտ է Հայաստանին վերադարձնել զարգացման սոցիալիստական ուղին: Հատուկ շեշտվել է աշխատավորների կոպտորեն ոտնահարվող իրավունքների համար պայքարն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Հանրահավաքում կարդացել են ՌԴ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը, որում նշվում էր, թե անխուսափելիորեն «ստեղծվելու է եղբայրական ժողովուրդների նոր միություն»:
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը անհրաժեշտ է համարել ներգրավել հետխորհրդային տարածքում ինտեգրման պայքարին` ԵվրԱզԷս-ի շրջանակներում: Կոմունիստները նաեւ կտրուկ դատապարտել են Արեւմուտքի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























