Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Երեւան քաղաքի Արագածի փողոց տուն 67 հասցեի բնակիչ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է, սակայն վերջինիս անունը առկա է ընտրացուցակում:

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Զաքար Սուրենի Բարեղամյանը մահացել է այս տարվա ապրիլի 26-ին: Վերջինիս անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստրի համակարգում եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ներդրված նոր ավտոմատացված համակարգի միջոցով ՔԿԱԳ մարմնի կողմից Երեւան քաղաքի Արագածի տուն 67 հասցեի հաշվառումից հանվել է 27.04.2013 թ.-ին` Երեւանի ավագանու նախնական ընտրացուցակները հրապարակելուց հետո (նախնական ցուցակները հրապարակվել են 27.03.2013 թ.-ին):

Վերջնական ցուցակները հրապարակելիս` Զ. Բարեղամյանի տվյալները առկա չեն լինի ընտրացուցակում: