Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը դարձել է «Տարվա մարդ-2012» Չեչնիայում կայացած «Ազգային հարստություն» մրցանակաբաշխության ընթացքում, հայտնում է Քադիրովի մամուլի ծառայությունը:
Գլխավոր մրցանակը տրվել է Կադիրովին` հանրապետության վերականգնման եւ զարգացման գործում ունեցած ավանդի, սեփական ժողովրդի շահերի պաշտպանության համար, ժյուրին միաձայն մրցանակը տվել է նրան:
«Տարվա ղեկավար» մրցանակը հանձնելով Գրոզնիի քաղաքապետ Իսլամ Քադիրովին` Ռամզան Քադիրովը նկատել է, թե նման միջոցառումներն ունեն մեծ նշանակություն երկրի համար:
«Տարվա մարդ» ազգային մրցանակը տրվում է Չեչնիայում սկսած 2005 թվականից:




























