Մայիսի 1-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջ-Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարալանջ-Ռիգա փողոցների խաչմերուկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.57-ին, մարվել՝ 1508-ին: Այրվել է Ռ. Հայրապետյանին պատկանող «Օպել» մակնիշի 35 ՍТ 656 համարանիշի ավտոմեքենայի առջեւի հատվածը՝ անվադողերով եւ ցուցիչների վահանակը:

























