Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող «Ձուլակենտրոն» գործարանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելտոնյան փողոցում գտնվող «Ձուլակենտրոն» ԲԲԸ գործարանում:
Հրդեհը մարվել է ժամը 13.54-ին: Երկաթե վառարանում այրվել են ռետինե խողովակներ եւ երկաթե ձուլակտորներ:

























