Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 24 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Արշալուսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՏ 818 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 81-ամյա Գ Արսենյանին:

Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: