Մայիսի 1-ին, ժամը 22.10-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Աբովյան-Արզնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Աբովյան-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ում 34-ամյա Գեւորգ Կարապետյանի վարած «Մերսեդես» մակնիշի 34 ՕV 407 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը տուժած Գեւորգ Կարապետյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն-ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան:


























