Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 079 LL 02 համարանիշի (վարորդ` Հ.Ստեփանյան) եւ «Շեվրոլե» մակնիշի 501 UO 01 համարանիշի (վարորդ` Գ.Ոսկանյան) ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ը շրջվել է, որի ուղեւոր՝ 57-ամյա Կ.Մանուկյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: