Ապրիլի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:

























