Ապրիլի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ BYD մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորուհին եւ BYD-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

























