Մայիսի 1-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երեւանյան հիվանդանոցներից մեկում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Իզմիրլյան հիվանդանոցի 5-րդ հարկի պատուհանից ցած է նետվել մի թոշակառու կին եւ տեղում մահացել:

76-ամյա թոշակառուն հիվանդանոցում ստացիոնար բուժում էր ստանում: Նրա անունը Գոհար էր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: