Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 12.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 35 OD 880 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարգսյանը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հենվել ճամփեզրին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:



























