Հայաստանի մոտ 60 երիտասարդներ այսօր՝ մայիսի 2-ին, հավաքվել են Երեւանում՝ կրկնօրինակելու ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմնի՝ Մշտական խորհրդի նիստը:
Երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովը կազմակերպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը Երիտասարդ առաջնորդների դպրոցի հետ համատեղ:
Մասնակիցները քննարկել են հորինված երկրներ՝ Աբանդիայի եւ Գրուվլանդիայի միջեւ հարաբերությունները, որոնք կարիք ունեն համատեղ լուծել աճող միգրացիայի, տնտեսական անկայունության եւ մարդկանց թրաֆիքինգի մարտահրավերները:
«Բազմակողմ ֆորմատով այս սիմուլյացիոն բանակցությունների միջոցով երիտասարդ մասնակիցները փորձում են իրական մարտահրավերներին լուծումներ գտնել: Այն նաեւ կընդլայնի երիտասարդների գիտելիքները ԵԱՀԿ աշխատանքի եւ վերջինիս ավտանգության վերաբերյալ եզակի եւ բազմակողմ մոտեցման մասին»,-ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը:
Մինչեւ համաժողովը, մասնակիցները վերապատրաստվել են պրակտիկ բանակցությունների հմտությունների եւ հանրային խոսքի ոլորտներում, եւ մասնակցել են մի շարք թեմատիկ սեմինարների՝ ԵԱՀԿ-ի, միգրացիայի եւ միջազգային հարաբերությունների թեմաներով:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կազմակերպում է ԵԱՀԿ մոդել համաժողով 2008 թվականից:




























