Էրեբունին ոչ միայն Երեւանի անցյալն է, այլեւ՝ նրա ապագան: Այդ մասին մայիսի 2-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանը` ելույթ ունենալով Էրեբունի վարչական շրջանի ընտրողների առջեւ:
«Այստեղ հայտնի թանգարանն է, որ պատմում է մեր քաղաքի պատմության մասին: Ժամանակակից Էրեբունին Երեւանի շրջաններից է` իր ձեռքբերումներով, բայց եւ լուծման կարոտ խնդիրներով: Մենք երբեք առանց ուշադրության չենք թողել Էրեբունին եւ էրեբունցիներին: Այդպես կլինի նաեւ այս տարի, եթե դուք որոշեք աջակցել մեր արհեստավարժ թիմին»,- ասել է Մարգարյանը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 5-ին, ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը:




























