Վրաստանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել վրացական Playboy հանդեսի նախկին խմբագիր Նիկո Ներգաձեն: Նա արդեն հանդիպել է իր նոր աշխատակիցներին:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդավար, բլոգեր, Playboy հանդեսի խմբագիր եւ «Ջեոսթար» մրցույթի ժյուրիի անգամ, ահա Ներգաձեի կարճ կենսագրությունը, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
Ներգաձեն այդ պաշտոնում փոխարինել է Մակա Գիգաուրիին, ով Թբիլիսիի Սաբուրտալինի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ է դարձել:




























