Քիչ առաջ Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների հանրահավաքը, որին մասնակցում է  նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Կրակոտ ելույթով հավաքվածներին դիմեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հընթացս շփոթվելով եւ վաղվա օրը լռության օր անվանելով:

Նրա խոսքով, լռության օրն ընտրողները պետք է մնան իրենց խղճի հետ եւ որոշեն, թե ում են ընտրում Երեւանի ավագանու ընտրություններում: «Այսօր մենք կորցնում ենք երկիրը, որի քաղաքացիներն ամեն օր ու ամեն ժամ արտագաղթում են: Եթե իրականությանը համապատասխանեին պաշտոնական վիճակագրության տվյալները, արդյոք արտագաղթի դեպքում նման պատկեր կլինե՞ն: Հայաստանի կառավարությունը երկիրը հասցրել է փակուղային վիճակի` ժողովրդին կեղծ խոստումներով կերակրելով: Սակայն եկել է ժամանակը փոխելու իրավիճակը` աջակցելով մեզ առաջիկա կիրակի, արմատական փոփոխությունները երկրում սկսելով Երեւանից»:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը մարզերից են, կան նաեւ անչափահասներ: հանրահավաքի զգալի մասը զուգահեռ շրջում է հրապարակով եւ զրուցում` չլսելով ելույթ ունեցողներին: