«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ն չի հանգստանում: Վերջին օրերին այնպիսի տպավորություն է, թե Երեւանում արտակարգ պատահար է տեղի ունեցել, քաղաքի բնակիչները տարհանված գալիս են ՀՀԿ: «Նոն ստոպ» հանդիպումներ՝ լիքը մասնակիցներով: Հիմնականում մտավորականության, մշակույթի, բուհական դեմքեր: Հին գվարդիայի «ինադու» երիտգվարդիան «ստավկան» դրել է մտավորականության վրա:

Հանդիպումներին մասնակցում են նաեւ ԲՀԿ-ականներ. Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, այժմ ԳԱԱ փոխնախագահ Վիլեն Հակոբյանը, ԲՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Նա, ասացին, բավականին կրակոտ ելույթ է ունեցել այդ հանդիպմանը` ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Երեկ էլ քաղաքապետը հրավիրված էր ԲՀԿ խորհրդի անդամ Արամ Իսաբեկյանի հոր` Էդուարդ Իսաբեկյանի ցուցահանդեսին: «Կարո՞ղ է կոալիցիա եք կազմել, վրաներս խաբար չկա» հարցին էլ, թե` ոչ, ինչո՞ւ կազմենք, առանց դրա էլ միասին աշխատում ենք:

Ի դեպ, ՀՀԿ-ն Ազատության հրապարակում տեղի ունենալիք իր այսօրվա միտինգը չեղյալ է արել` այն փոխարինելով բակային հանդիպումներով: Թերեւս, մարդ բերելու խնդիր ունեին եւ հրապարակը չլցնելու վախ, բայց հայտարարում են, թե միտինգի իմաստը չկա» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։