Երեւանի Ազատության հրապարակում այսօր` մայիսի 3-ին նախանշված ՀՀԿ հանրահավաքը չի կայանալու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀԿ-ի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը:

Նրա խոսքով, քանի որ Հանրապետական կուսակցության քարոզչական հանդիպումները կառուցված էին բակային հանդիպումների ձեւաչափի վրա, եւ դրանց մի քանի հազար մարդ է մասնակցել, ՀՀԿ-ում որոշվել է չփոխել մարտավարությունը եւ քարոզարշավի վերջին օրն էլ անցկացնել բակերում` ընտրողների հետ անմիջական շփմամբ: «Քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն ու ավագանու թեկնածուները այսօր հինգ հանդիպում ունեն Կենտրոն վարչական շրջանում, ուստի հանրահավաքի անցկացումը նպատակահարմար չէ»,- նշեց Շուշան Սարդարյանը: