Միասին ենք վերականգնելու մեր լավ ավանդույթները: Այս մասին, այսօր` մայիսի 3-ին, նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ ինքը կլինի լավ քաղաքապետ եւ բոլորն իրեն կսիրեն:

Լրագրողի հարցին՝ եթե դեմ է, որ տղամարդիկ իրար ձեռք-ձեռքի բռնեն, ի՞նչ կարծիքի է տղամարդկանց շրջանում տարածված համբույրով բարեւի մասին, Երիցյանը պատասխանեց, որ կամաց-կամաց պետք է շեղվենք այդ թեմայից եւ տղամարդկանց մոտ ձեռքսեղմումն ավելի նախընտրելի է: Նա եւս մեկ անգամ անդրադարձավ մամուլին եւ ասաց, որ մամուլը ստիպում է, որ պաշտոնյաները ավելի ձգված աշխատեն: