Մայիսի 2-ին, ժամը 18.20-ին, «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: