Մայիսի 2-ին, ժամը 19.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի ավտոկանգառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 46-ամյա Ռոման Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 20.40-ի սահմաններում, նշված ավտոկանգառից գողացել է անհայտ քաղաքացու ճամփորդական ուղեբեռը:

Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: