Ընդդիմությունը պետք է զոհաբերի նեղ կուսակցական շահերը՝ հանուն ընդհանուր հաղթանակի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է հասկանա, որ միայնակ չի կարող Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ստանալ ընտրողների ձայների կեսից ավելին եւ առաջադրվել Երեւանի քաղաքապետի պաշտոնում։ Ուստի եթե ինչ-որ բան էլ հնարավոր է հակադրել իշխող մեծամասնությանը, միայն հետընտրական կոալիցիա», – ասել է Ռուստամյանը:
Նրա հետ հանդիպումներին շատ ընտրողներ խոսում են հենց այդ մասին։ «Մարդիկ մեզ ասում են. եթե դուք չցանկանաք միավորվել, առանձին-առանձին մեզ համար ոչինչ չեք կարողանա անել։ Նրանք միանգամայն իրավացի են։ Այն ընդդիմադիր ուժը, որը կդառնա Երեւանի ավագանու անդամ եւ կհրաժարվի ընդդիմադիր կոալիցիայից, դրանով կապացուցի, որ այսպես թե այնպես համագործակցում է իշխանության հետ։ Նշանակում է՝ քաղաքականապես սնանկ կդառնա», – ասել է Ռուստամյանը։
Նա ավելացրել է, որ ՀՅԴ-ն բազմիցս հայտարարել է, որ քաղաքական ճամբարում առաջնայնություն չի պահանջում. «Մեր խնդիրը բոլորվին այլ է՝ կյանքի մեր առաջ քաշած ծրագրերը։ Ով կլինի առաջատարը՝ ամենեւին կարեւոր չէ»։
Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Երեւանում տեղի կունենան քաղաքի ավագանու ընտրությունները։




























