Հայաստանից 2013 թ. առաջին եռամսյակում, ըստ մաքսային վիճակագրության, արտահանվել է մոտ 19 հազ. գլուխ ոչխար: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ ոչխարների արտահանումն ավելացել է մոտ 50 անգամ:

Նշենք, որ 2012 թ. Հայաստանից ոչխարների արտահանումը կտրուկ նվազել էր եւ կազմել տարեկան մոտ 61 հազ. գլուխ, թեեւ նախորդ 3 տարիներին կայուն գերազանցում էր 100 հազարը:

Ոչխարները հիմնականում արտահանվել են Իրան: