Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանակության մասին լուրերը առայժմ պաշտոնապես չեն հաստատվում: ՀՔԾ պետը եւ նրա տեղակալը չեն պատասխանում հեռախոսազանգերին: ՀՔԾ-ից եւս տեղեկություն չեն տրամադրում` հայտնելով, որ իրենք բանավոր հարցերին չեն պատասխանում: Դատախազությունում եւս տեղյակ չեն այդ պաշտոնանկության մասին:
Նշենք, որ ՀՔԾ պետը նշանակվում եւ պաշտոնից ազատվում է ՀՀ նախագահի հրամանով: Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ բոլոր փաստաթղթերը, նախագահի ստորագրած բոլոր հրամանները ողջամիտ ժամկետներում եւ պատշաճ ձեւով տեղեկացվում են բոլոր ԶԼՄ-ներին եւ տեղադրվում են «president.am» կայքում:
Նշենք, որ այս պահի դրությամբ՝ ՀՀ Նախագահի կայքում ՀՔԾ պետի պաշտոնանկության մասին որեւէ տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի պաշտոնանկության մասին առավոտվանից տեղեկություններ են շրջանառվում լրատվամիջոցներում:




























