Վրաստանի խորհրդարանը, որ մայիսի 2-ին սկսել էր «Օկուպացված տարածքների մասին» օրենքի փոփոխությունների քննարկումը, չի կարողացել ավարտել քննարկումն ու քվեարկել այն: Փոփոխությունների ընդունումը խափանել են Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները: Փոփոխությունների քննարկումը նախատեսվում է վերսկսել մայիսի 15-ին, սակայն այդ հարցով որոշումը կայացնելու է խորհրդարանական բյուրոն, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
ՄԱԿ ներկայացուցիչները, որոնք եկել էին նիստին, չեն գրանցվել: Այդ կապակցությամբ (քանի որ դահլիճում չեն եղել իշխող կուսակցության բոլոր պատգամավորները) նիստ անելն անհնար է եղել քվորումի բացակայության պատճառով:
«Օկուպացված տարածքների մասին» օրենքը Վրաստանում ընդունվել է 2008թ.` պատերազմից հետո: Ըստ փաստաթղթի` Աբխազիան եւ Հարավային Օսիան «օկուպացված տարածքներ են»: Արգելվում է այլ մուտք Աբխազիա եւ Հարավային Օսիա` բացի Վրաստանի կողմից: Օրենքը խախտողներին տուգանք եւ ազատազրկում է սպառնում:




























