ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 35 սիրիահայ ընտանիքների  բնակարանաշինական խնդիրը հոգալու եւ բնակարանաշինական ծրագիրը ամբողջացնելու  նպատակով այս շաբաթ «Օգնիր եղբորդ»  նախաձեռնությունը  4 մլն դրամի փոխանցում է կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին: Հիշեցնենք, որ  դեռեւս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ»  նախաձեռնության կողմից  5 մլն դրամի  փոխանցում էր կատարվել «Քաշաթաղ» հիմնադրամին, ինչպես նաեւ եւս 4 մլն դրամ` մարտի 5-ին ։

Նախաձեռնությունը շարունակում է նաեւ պարենային օգնություն տրամադրել Հայաստանում եւ Արցախում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Աջակցության ծրագրերի շրջանակներում վերջին օրերին նախաձեռնության կողմից Արցախում հաստատված սիրիահայ ընտանիքներին տրամադրվել է շուրջ  50 պարենային ծանրոց:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական եւ բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարեւոր ներդրումը    բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։