Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ օրը Ռոբերտ Քոչարյանը հանրապետությունում չի լինելու, երեկ նա մեկնել է արտերկիր, դեռ հայտնի չէ` երբ կվերադառնա: Թե կոնկրետ որ երկիր է մեկնել Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ նպատակով, գրասենյակի ղեկավարը չասաց:



























