Պետք չէ փորձել կռվեցնել «Բարգավաճ Հայաստանին» Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության հետ: Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, խոսակցությունները, թե այդ ուժերի ջանքերի միավորման դրդապատճառները բացառապես շահադիտական են, լիովին անհիմն են: «Մենք պատրաստ ենք համագործակցել ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: «Ժառանգության» նկատմամբ որոշակի վերապահումներ ունենք, քանի որ այդ կուսակցության քաղաքական օրակարգը մեզ համար առայժմ հստակ չէ: Բայց տեսականորեն չենք հրաժարվում նաեւ նրանց հետ համագործակցելուց: Հուսով ենք, որ նրանք ավելի վաղ արած կառուցողական հայտարարությունները կամրապնդվեն գործողություններով»,- ասել է նա:

Զոհրաբյանը անեւ լիովին անհիմն է համարել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունները: «Ես հասկանում եմ, թե որտեղից ենք դրանք բխում: Ողջ քարոզարշավի ընթացքում մի քանի փուլ է եղել, երբ ստի ու զրպարտանքի այս կամ այն զենքն են հանել: Վերջին շաբաթվա համար հենց դա է կիրառվում»,- ասել է նա: