Թուրքիայի իշխանության եւ ընդդիմության լարվածությունը չի թուլանում անգամ օդում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, վկայակոչելով թուրքական «Habertürk» պարբերականը, վիճաբանություն է եղել օդանավում ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերվ նախարար Ֆաթմա Շահինի եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Այլին Նազլաքի միջեւ:
Երբ վեճի մասին լուրը հայտնվել է լրատվամիջոցներում, կողմերը հայտարարություններ են արել: Նազլաքի խոսքով, միանգամից չի նկատել նախարարին, ուստի ուշ է նրան բարեւել` ի պատասխան վիրավորանքներ լսելով: Պատգամավորի խոսքով, նախարարն ասել է. «Ո՞վ ես դու: Դու քեզ պատգամավոր ես համարո՞ւմ»:
Ֆաթմա Շահինը հերքում է պատգամավորի խոսքերը` նշելով, որ ընդհանրապես չի վիրավորել նրան:



























